Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էն հեծանիվն ու հեծանվորդին էլ ռադ արեք, ասեք խելք հավաքի, գնացքը գնացել է

Էն հեծանիվն ու հեծանվորդին էլ ռադ արեք, ասեք խելք հավաքի, գնացքը գնացել է
06.11.2024 | 21:14

Ամերիկան սիրում է չհանձնվողներին:

Այսօրվա ընտրությունները դրա ապացույցն էին:

Դե ինչ, ԱՄՆ-ը ընտրեց իր 47-րդ նախագահին: Մնում է, որ նա անփորձանք` հունվարի 20-ին հասնի Սպիտակ տուն:

Կարծում եմ` ամեն ինչ դեռ ավարտված չէ:

Հուսամ այդ փուլն էլ անցնցում կանցնի, իսկ մեզ այս իրավիճակում մի բան պետք է ցանկանալ՝ խոհեմություն և ոչ մի քյանդրբազություն:

Հա՛ , էն հեծանիվն ու հեծանվորդին էլ ռադ արեք, ասեք խելք հավաքի, գնացքը գնացել է և ինչքան էլ իրեն պարտված չհամարի, մեռնելու չափ պարտված է:

Բոլոր առումներով:

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2501

Մեկնաբանություններ